00:00:00

Վիճաբանություն-ծեծկռտուք Երևանի կենտրոնում. մի խումբ երիտասարդներ ՊՊԾ գնդի ծառայողների կողմից բերման են ենթարկվել

03:04, 10 մայիս 2018 Իրավական

Երեկ՝ մայիսի 8-ին, մի խումբ երիտասարդների միջև վիճաբանություն–ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության Պարեկապահակային ծառայության գնդի 1-ին գումարտակի 4-րդ վաշտի ծառայողները Կենտրոն վարչական շրջանի Աղայան փողոցից վիճաբանություն և ծեծկռտուք կատարելու կասկածանքով բերման են ենթարկել Երևանի բնակիչներ, 35-ամյա Գրիգոր Ադամյանին, 28-ամյա Վարուժան Իսկանդարյանին, 37-ամյա Աբրահամ Աբրահամյանին, 35-ամյա Արմեն Բահրադյանին, 35-ամյա Լուկաս Ավագյանին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված անձինք կասկածվում են Վարդանանց փողոցում՝ «Անելիք» բանկի մոտ վիճաբանելու և միմյանց փոխադարձ հարվածներ հասցնելու մեջ, ինչի հետևանքով միմյանց պատճառվել է մարմնական վնասվածքներ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր