00:00:00

Միայնակ գայլը և Աշոտ Պետրոսյանը հացադուլ են հայտարարել

23:58, 09 մայիս 2018 Իրավական

«Սասնա ծռեր» խմբի անդամեր Արայիկ Խանդոյանն ու Աշոտ Պետրոսյանը հացադուլ են հայտարարել՝ միանալով Գարեգին Չուքասզյանի նախաձեռնությանը: Այդ մասին մեզ տեղեկացրեց Հելսինկյան ասոցիացիայի փաստաբան, Խանդոյանի և Պետրոսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը: Հիշեցնենք, որ Գարեգին Չուքասզյանը պահանջում է. 1. Ազատել բոլոր քաղբանտարկյալներին 2. Հայտարարվի այնպիսի լայն համաներում, որ վերաբերվի բանտարկյալների ու կալանավորների առնվազն 80 տոկոսին, այդ թվում՝ ցմահ ազատազրկվածներին, քանի որ նրանց ջախջախիչ մեծամասնությունը համակարգի ստեղծած իրականության զոհ է: 3. Միջոցներ ձեռնարկել հանցագործություններ կատարած ռեժիմի ներկայացուցիչներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: Այս պահանջին միացել են բազմաթիվ բանտարկյալներ և կալանավորներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր