00:00:00

Պատրաստ է կառավարության տնտեսական քաղաքականության ամբողջական ծրագիր, որը կտրամադրեմ Նիկոլ Փաշինյանին․ Բագրատյան

18:39, 09 մայիս 2018 Տնտեսություն

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
 «Ի սրտե շնորհավորում եմ բոլորիս՝ համաժողովրդական շարժման հաղթանակի կապակցությամբ։ Առանձնակի շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին՝ վարչապետի պաշտոնում ընտրվելու համար։ 1996-ից հետո եկած բոլոր վարչապետներին շնորհավորել եմ նշանակման կապակցությամբ և առաջարկել խորհրդատվական ցանկացած օգնություն՝ առանց հավակնությունների։
Այսօր անում եմ ավելին. պատրաստ է կառավարության տնտեսական քաղաքականության ամբողջական ծրագիր, որը սիրով կտրամադրեմ Նիկոլ Փաշինյանին առաջիկա 1-2 օրում։ Հեղափոխությունները միշտ ունենում են 2 մոբիլիզացնող նպատակ. «ընդդեմ» և «հանուն»։ Ընդդեմը ստացվեց։ Մնում է հանունը»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր