00:00:00

ՊԵԿ-ից հերքում են բյուջեից մեկ միլիարդ դրամ հանելու մասին տեղեկությունները

18:08, 09 մայիս 2018 Տնտեսություն

«Ժամանակ» օրաթերթն այսօր ակնհայտ ապատեղեկատվություն է տարածել, ըստ որի, իբրև թե ՊԵԿ նախագահն ու վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը «մեկ միլիարդ դրամ են հանել բյուջեից՝ դա ձևակերպելով որպես ԱԱՀ-ի հետվերադարձ»: Պետական եկամուտների կոմիտեն, ևս մեկ անգամ շեշտելով հրապարակման կեղծ բնույթը` հստակ միտված վերը նշված պաշտոնյաների հեղինակության վրա ստվեր նետելուն, պահանջում է հրապարակել փաստեր, որոնց հիման վրա  օրաթերթը նման տեղեկատվություն է հրամցրել հանրությանը, իսկ դրանք չներկայացնելու դեպքում (ինչը և սպասվում է)` անհապաղ հերքում հրապարակել:     Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր