00:00:00

Թուրքիայում ռուսական անձնագրերով 6 մարդու են ձերբակալել՝ լրտեսության կասկածանքով

15:26, 09 հոկտեմբեր 2021 Աշխարհ

Լրտեսություն անելու կասկածանքով Թուրքիայում վեց օտարերկրացի է ձերբակալվել: Այս մասին մասին հայտնում է CNN Turk հեռուստաալիքը՝ հղում անելով իրավապահ մարմիններին: Իրավապահները չեն հայտնել ձերբակալվածների ազգությունը: Հայտնի է միայն, որ գործողություններն իրականացվել են Ստամբուլում և Անթալիայում: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ կասկածյալները ծրագրում էին հարձակում իրականացնել օտարերկրացիների դեմ և փորձել են գաղտնի տեղեկություններ ստանալ: Կասկածյալները հսկողության տակ են գտնվել Թուրքիա ժամանելուն պես: Խուզարկության ժամանակ նրանց մոտ զենք, էլեկտրոնային կրիչներ և ռուսական անձնագրեր են հայտնաբերել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր