00:00:00

Բաթումում բնակելի շենք է փլուզվել. կան զոհեր

13:49, 08 հոկտեմբեր 2021 Աշխարհ

Վրաստանի Բաթում քաղաքում բնակելի շենք է փլուզվել: Ինչպես հայտնում է Новости-Грузия-ն, նախնական տվյալներով՝ զոհեր կան: Ականտեսները հայտնում են, որ շենքի փլուզմանը պայթյուն է նախորդել: Դեպքի վայրում հատուկ տեխնիկա է աշխատում: Ոստիկաններն ու բժիշկները ևս տեղում են: Փրկարարները մարդկանց են դուրս բերում փլատակների տակից: Տեղի աղբյուրի հաղորդմամբ՝ հաջողվել է շենքի փլատակների տակ հայտնված մեքենայից երկու մարդու դուրս բերել՝ կնոջ և 6-7 տարեկան երեխայի: Նշվում է, որ փլատակների տակ մոտ 10 մեքենա է մնացել, որոնք կայանված էին շենքի հարևանությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր