00:00:00

«Տարածաշրջանում լարվածության հիմնական պատճառն օտար ուժերի ներկայությունն է». Իրանի ԱԳ նախարար

20:47, 07 հոկտեմբեր 2021 Աշխարհ

«Դրական» գնահատելով Իրանի և Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչների միջև բանակցությունները՝ Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանը հայտարարել է. «Մենք վստահ ենք, որ օտար ուժերի ներկայությունը տարածաշրջանում խնդիրների և լարվածության հիմնական պատճառն է»: Լիբանանի խորհրդարանի խոսնակ Նաբի Բերիի հետ բանակցություններից ավարտին ելույթ ունենալով լրագրողների առաջ՝ իրանցի նախարարը նշել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը ամբողջ սրտով կանգնած կլինի Լիբանանի կառավարության կողքին: «Լիբանանցի պաշտոնյաների հետ զրույցում ընդգծել ենք երկու երկրի միջև տարբեր ասպարեզներում համագործակցությունը զարգացնելու անհրաժեշտությունը և կարևորել դիմակայության ճակատի հատուկ դերը սիոնիստական ռեժիմի դեմ պայքարում: Համոզված ենք, որ տարածաշրջանի խնդիրները պետք է լուծվեն տարածաշրջանի ներսում»,- «Մեհր» գործակալության փոխանցմամբ՝ նշել է Աբդոլլահիանը: Այնուհետև վերջինս անդրադարձել է Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև տեղի ունեցած բանակցություններին՝ նշելով, որ «օտար ուժերի և օտարերկրացիների ներկայությունը տարածաշրջանում խնդիրների և լարվածության արմատական պատճառն է»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր