00:00:00

3+3 ֆորմատն արդեն գործում է՝ անկախ նրանից՝ դա մեզ դուր է գալիս, թե ոչ. Ստեփան Դանիելյան

01:18, 07 հոկտեմբեր 2021 Հասարակություն

3+3 ֆորմատն արդեն գործում է՝ անկախ նրանից՝ դա մեզ դուր է գալիս, թե ոչ։ Դա փաստ է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ անդրադառնալով Ռուսաստանի եւ Իրանի արտգործնախարարների՝ այսօր կայացած հանդիպման ժամանակ տարածաշրջանային երկրների մասնակցությամբ նոր ձեւաչափ ստեղծելու հարցի քննարկմանն ու դրա վերաբերյալ հայտարարություններին: «Դրսի» երեքը՝ Ռուսաստանը, Թուրքիան ու Իրանը, մեր տարածաշրջանում են ու, եթե անկեղծ լինենք, դեռեւս 16 դարում դրանցից երկուսը՝ Իրանն ու Թուրքիան, վաղուց կային, իսկ երրորդ պարտնյորը նրանց է միացել 18-րդ դարում։ «Ներսի» երեքի ճակատագրերը որոշում են «դրսի» երեքը՝ իրենց քաղաքական, տնտեսական ու ռազմական ներուժին համապատասխան։ Ներսի երեքից մեկը՝ Վրաստանը, կարծում է, որ Եվրոպայում է գտնվում, բայց դա ընդամենը պատրանք է ու առաջին իսկ թեթեւ հարվածից հետո (2008-ի հարվածը դեռեւս լավ չի գիտակցվել), թեկուզ Թիֆլիսի փողոցներում շիաների ու սունիների առաջին բախման տեսքով, Ռեալ Պոլիտիկի գիտակցությունը կգա։ Հիմա դրսի երեքն են իրենց միջեւ հարաբերություններ պարզում, երբ որ պարզեն վերջացնեն, այն ժամանակ իրենց որոշման մասին մեզ տեղյակ կպահեն։ Կարսի պայմանագրի դեմ եղողները կարող են ուրախանալ, այն արդեն չկա, նոր պայմանագիրն է հերթի կանգնել։ Հ.Գ. «Վիլսոնի իրավարար վճիռը» պատի տակ ներվային ծխում է, դառն իրականությունը տեսնելով»,- գրել է Դանիելյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր