00:00:00

ՆԱՏՕ-ն կիսով չափ կրճատել է դաշինքում ՌԴ առաքելության չափը՝ պնդելով, որ ներկայացուցիչների մի մասը ռուսական հետախուզության սպաներ են

20:48, 06 հոկտեմբեր 2021 Աշխարհ

Հյուսիսատլանտյան դաշինքը հաստատել է ՆԱՏՕ-ում Ռուսաստանի առաքելության կրճատումը 20-ից 10 հոգու և Բրյուսելից ութ դիվանագետների վտարումը: Այս մասին չորեքշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել են դաշինքի մամուլի ծառայությունից: «Մենք կարող ենք հաստատել, որ ՆԱՏՕ-ն որոշել է նվազեցնել ՌԴ դիվանագիտական հավատարմագրերի թիվը՝ այն հասցնելով 10-ի (նախկինում դրանք 20-ն էին): Մենք կարող ենք հաստատել, որ չեղյալ ենք համարել ՆԱՏՕ-ում Ռուսաստանի առաքելության ութ անդամի հավատարմագրումը»,-ասել է խոսնակը, որի պնդմամբ՝ հավատարմագրվածները, ՆԱՏՕ-ի կարծիքով, ռուսական հետախուզության սպաներ են, որոնց կարգավիճակի մասին չի հաղորդվել: «Ռուսաստանի նկատմամբ ՆԱՏՕ-ի քաղաքականությունը մնում է հետևողական: Մենք ամրապնդում ենք մեր զսպվածությունն ու պաշտպանությունը՝ ի պատասխան Ռուսաստանի Դաշնության ագրեսիվ գործողությունների, միևնույն ժամանակ բաց մնալով բովանդակալից երկխոսության համար», - հավաստիացրել է մամուլի ծառայությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր