00:00:00

Մասնագետներն ասել են՝ որն է 2021 թ. աշխարհում լավագույն ռեստորանը

00:29, 07 հոկտեմբեր 2021 Հասարակություն

Կոպենհագենում գտնվող Noma-ն կրկին ճանաչվել է աշխարհի լավագույն ռեստորան՝ գլխավորելով  2021 թ. աշխարհում լավագույն 50 ռեստորանների ցանկը: Ինչպես գրում է The Guardian-ը, Noma-ն ռեկորդակիր է, քանի որ ցանկը գլխավորել է  2010, 2011, 2012 և 2014 թթ.: «Noma կատարած յուրաքանչյուր այցը նման չէ նախորդին»,-նշել են մասնագետները: Աշխարհի 50 լավագույն ռեստորանների մրցույթի տնօրեն Ուիլյամ Դրյուն ընդգծել է, որ Noma-ն «թերևս իր սերնդի ամենաազդեցիկ ռեստորանն է, որը նոր չափանիշներ է սահմանում հետազոտությունների և բաղադրիչների ձեռքբերման, ուտեստների մշակման և ներկայացման առումով»: Ստորև ներկայացնում ենք ցանկի առաջատար տասնյակը. 1 Noma (Կոպենհագեն, Դանիա) 2 Geranium (Կոպենհագեն, Դանիա) 3 Asador Etxebarri (Ախպե, Իսպանիա) 4 Central (Լիմա, Պերու) 5 Disfrutar (Բարսելոնա, Իսպանիա) 6 Frantzén (Ստոկհոլմ, Շվեդիա) 7 Maido (Լիմա, Պերու) 8 Odette (Սինգապուր) 9 Pujol (Մեխիկո, Մեքսիկա) 10 The Chairman (Հոնկոնգ)

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր