00:00:00

Թրամփը կատակել է Էրդողանի մասին. Ինչ-որ մեկը դիտե՞լ է «Կեսգիշերային ճեպընթաց»-ը. մռայլ ֆիլմ է ձեզ համար, ընկերներ

11:49, 06 հոկտեմբեր 2021 Աշխարհ

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը համաշխարհային առաջնորդների հետ հանդիպումներին ավելի շատ վերացական թեմաներից էր հետաքրքրվում, քան օրակարգից: Այս մասին իր գրքում խոսել է նրա նախկին մամուլի քարտուղար Ստեֆանի Գրիշեմը: Գրքից հատվածներ մեջբերում է Daily Mail-ը: Նա պարզաբանել է, որ խոսքն այդ թվում մի դեպքի մասին է թուրք-ամերիկյան գագաթնաժողովին: Միջոցառման ընթացքում Թրամփը, ըստ Գրիշեմի, հարցրել է, թե առաջնորդներից որն է ավելի կոշտ` նկատի ունենալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին եւ Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինին, փոխանցում է «Իզվեստիա»-ն: Ինքը` Գրիշեմը, խոստովանել է, որ չկարողացավ պատասխանել Միացյալ Նահանգների նախկին նախագահի հարցին: «Չգիտեմ, պարոն, նա բավականին քուլ տեսք ունի»,- ցույց է տվեցի Թուրքիայի նախագահին»,- գրել է Թրամփի նախկին խոսնակը: Ընդ որում, գագաթնաժողովի ժամանակ Թրամփը, ինչպես նշել է Գրիշեմը, անսպասելիորեն սկսել է խոսել 1978 թվականի «Կեսգիշերային ճեպընթաց» ֆիլմի մասին: Ֆիլմը պատմում է մի ամերիկացու մասին, ով հայտնվում է թուրքական բանտում` Ստամբուլից թմրանյութերը մաքսանենգ ճանապարհով տեղափոխելու անհաջող փորձից հետո: «Չգիտեմ` արդյոք ​​Թրամփը փորձում էր Էրդողանին ներգրավել իր խաղի մեջ, թե՞ պարզապես հանկարծակի հիշեց ֆիլմը: Ինչ-որ պահի նա անսպասելիորեն հարցրեց. «Որեւէ մեկը դիտե՞լ է «Կեսգիշերային ճեպընթաց»-ը: Մռայլ ֆիլմ է ձեզ համար, ընկերներ»,- պատմում է Գրիշեմը: Բացի այդ, միջոցառումից հետո Թրամփն իր մամուլի խոսնակին պատմել է, որ, ըստ իրեն, «Ցզինպինը շատ ավելի կոշտ է»: Միացյալ Նահանգների նախկին նախագահն ասել է, որ «տեսել է նրան գործի մեջ. նա (Չինաստանի առաջնորդը) սառնասիրտ մարդասպան է»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր