00:00:00

Ադրբեջանը դեպի Նախիջևան թռիչքների համար սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը

15:19, 06 հոկտեմբեր 2021 Հասարակություն

Ադրբեջանը սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը դեպի Նախիջևան ուղևորափոխադրումներ իրականացնելու համար: Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ասվում է «Ադրբեջանական ավիաուղիներ» ընկերության հայտարարության մեջ: ««Ադրբեջանական ավիաուղիներ» ավիաընկերությունը Բաքու-Նախիջևան-Բաքու ներքին չվերթն իրականացնելու համար հոկտեմբերի 6-ից սկսել է օգտվել Հայաստանի օդային տարածքից: Տվյալ քայլը ցույց է տալիս Ադրբեջանի վճռական պատրաստակաությունը տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում, ինչը համապատասխանում է բոլոր սահմանամերձ երկրների շահերին»,- ասվում է ընկերության հայտարարության մեջ: Մասնավորեցվում է, որ Բաքու-Նախիջևան-Բաքու չվերթի երթուղու փոփոխությունը թույլ կտա նվազեցնել թռիչքի ժամանակահատվածը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր