00:00:00

Սպառողական վարկերը փոխհատուցելը անթույլատրելի է. մարդը կարող է հեռախոս գնել ու դրա տոկոսը սոցփաթեթով փակե՞լ. Թունյան

14:58, 06 հոկտեմբեր 2021 Հասարակություն

Սոցիալական փաթեթը աշխատավարձից դուրս լրացուցիչ փաթեթ է, որը պետությունը տրամադրում է պետական հատվածի աշխատողներին, որպեսզի նրանք կարողանան ինչ-ինչ ծառայություններից օգտվել: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 6-ին, ԱԺ-ում հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը: Նրա խոսքով, դրանք այն ծառայություններն են, որոնք կարեւոր են պետության համար՝ կրթություն, առողջապահություն. «Առաջարկը, որ հնչեցվել է՝ սպառողական վարկերի մարումը եւս փոխհատուցելու մասին, դա կատեգորիկ անթույլատրելի առաջարկ է: Այսինքն պետությունը մարդուն գումար է տալիս, որ նա կարողանա դրանով հանգստանալ, առողջությունը վերականգնել, մենք ասում ենք՝ չէ, դու կարող ես գնալ նաեւ քեզ համար հեռախոս գնել ու դրա տոկոսը փակե՞լ: Եթե ասում եք՝ առանց այդ էլ նվազագույն աշխատավարձը քիչ է, դա նշանակում է, որ ընդամենը մարդկանց աշխատավարձը պետք է բարձրացնել: Ուզում եմ հիշեցնել, որ նվազագույն աշխատավարձը 55 հազար դրամից դարձավ 68 հազար դրամ, այսինքն տարվա կտրվածքով նվազագույն աշխատավարձը 156 հազար դրամով ավելացել է: Այսինքն սոցփաթեթից կրկնակի ավելի շատ: Նախատեսում ենք առաջիկա տարիներին նվազագույն աշխատավարձը նույնպես բարձրացնել»,-ասաց Թունյանը: Անդրադառնալով առաջարկին՝ ավելացնել սոցփաթեթի ծավալը, նա ասաց. «Այս պահին սոցփաթեթի ընդհանուր բյուջեն 10 մլրդ դրամ է: Եթե այդպիսի առաջարկներ են լինում, պետք է հասկանալ, որ դա լինելու է մեկ այլ ուղղության հաշվին: Շուտով կլինեն բյուջեի քննարկումները, կարող եք առաջարկել, որ այ էս ուղղությունից եկեք կտրենք, ուղղենք սոցփաթեթի ավելացմանը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր