00:00:00

«Իրավական ուղի»-ն ստանձնում է դատավոր Զարուհի Նախշքարյանի շահերի պաշտպանությունը

23:39, 05 հոկտեմբեր 2021 Հասարակություն

«Իրավական ուղին» ստանձնում է դատավոր Զարուհի Նախշքարյանի շահերի պաշտպանությունը՝ նրա դեմ հարուցված կարգապահական վարույթների շրջանակներում։ Այս մասին  տեղեկանում  ենք կազմակերպության տարածած հաղորդագրությունից: «Այսօր դիմում է ներկայացվել Բարձրագույն դատական խորհրդին՝ Ստյոպա Սաֆարյանի նկատմամբ վարչական վարույթ հարուցելու խնդրանքով։ Վերջինս, լինելով դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հաղորդում ներկայացրած անձ, խախտել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 206․17 հոդվածում սահմանված ուղիղ պահանջը, այն է՝ չհրապարակել կարգապահական վարույթի վերաբերյալ տեղեկություններ։ Որպես տույժ՝ սահմանված է 200 հազար դրամ չափով տուգանք»,- նշված է հաղորդագրությունում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր