00:00:00

Գնել Սանոսյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են ՀՀ-ում հանքաարդյունաբերությամբ զբաղվող ռուսական ընկերությունների աշխատանքը

21:55, 04 հոկտեմբեր 2021 Հասարակություն

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ ՏԿԵ նախարարությունից  հայտնում են, որ նախարարը, ողջունելով դեսպանին, ընդգծել է, որ հայ-ռուսական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա։ Նախարարության հետ առկա է լավ համագործակցություն՝ վստահեցնելով, որ այն առաջիկայում կշարունակվի և ավելի կզարգանա։ Դեսպան Կոպիրկինը նախ շնորհավորել է նախարարին պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, ապա ընդգծել՝ որ ՏԿԵ նախարարության հետ լավ աշխատանքային հարաբերություններ կան, նախարարությունը կարևոր դեր է խաղում և վերջինիս տիրույթում գտնվող ոլորտները հանդիսանում են երկկողմ համագործակցության լայն շրջանակ։ Կողմերը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների զարգացման հեռանկարները՝ անդրադառնալով էներգետիկայի, ենթակառուցվածքների, նոր տեխնոլոգիաների զարգացման հարցերին: Անդրադարձ է կատարվել «Ռոսատոմի» հետ համագործակցության ընդլայնմանը, ԱԷԿ-ի նորոգման և արդիակացանացման ներկայիս աշխատանքներին, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի աշխատանքին՝ ընդգծելով դրա նշանակությունը Հայաստանի տնտեսության զարգացման գործում։ Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում հանքաարդյունաբերությամբ զբաղվող ռուսական ընկերությունների աշխատանքին։ Կողմերը կարևորել են նաև միջռեգիոնալ համագործակցությունը՝ այդ կոնտեքստում ընդգծելով հոկտեմբերի 18-19-ին Երևանում նախատեսված միջռեգիոնալ ֆորումի կարևորությունը։ Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին Հայաստանում իրականացվող ամենատարբեր ծրագրերի, Գեղարքունիքի, Վայոց ձորի մարզերի սահմանամերձ բնակավայրերում իրականացվող ծրագրում ռուսական կողմի մասնակցության համար։ Նախարարի խոսքով՝ այդ ծրագրերի իրականացումից հետո սահմանամերձ համայնքներում կյանքն էապես կարող է փոխվել։ Դեսպան Կոպիրկինն էլ իր հերթին ընդգծել է, որ երկրի զարգացմանն աջակցելու տեսանկյունից Հայաստանը գտնվում է Ռուսաստանի դաշնության ուշադրության կենտրոնում, և այն ծրագրերը, որոնք իրականացվում են՝ միտված են հենց այդ նպատակին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր