00:00:00

Վրաստանի վարչապետն ու Ադրբեջանի պաշտպանության նախարարը ռազմա-տեխնիկական համագործակցության հարցեր են քննարկել

16:27, 04 հոկտեմբեր 2021 Աշխարհ

Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն աշխատանքային այցով գտնվում է Թբիլիսիում: Ինչպես հայտնում է Minval.az-ը, ադրբեջանցի նախարարը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: Կողմերը կարծիքներ են փոխանակել ռազմական և ռազմա-տեխնիկական ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարների, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրության մի շարք այլ հարցերի վերաբերյալ: Հաղորդվում է, որ Թբիլիսիում եռակողմ հանդիպում է նախատեսվում Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների միջև:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր