00:00:00

Ցմահ դատապարտյալներից 3 հոգի հացադուլ են հայտարարել

19:59, 02 հոկտեմբեր 2021 Հասարակություն

Ցմահ դատապարտյալներ Արամ Պետրոսյանը հացադուլի մեջ է սեպտեմբերի 13-ից,  Արմեն Տեր-Սահակյանը՝ սեպտեմբերի 27-ից, իսկ Ալիկ Գրիգորյանը՝ սեպտեմբերի 29-ից:  Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ ՔԿՀՎ մամուլի պատասխանատու Նոնա Նավիկյանը: «Վերոնշյալ ցմահ դատապարտյալները հացադուլ են հայտարարել Դատախազության որոշման պատճառով, ըստ որի՝ կասեցվել է ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի տեղաբաշխման հանձնաժողովի որոշումը, և  դատապարտյալները կիսաբաց ուղղիչ հիմնարկից նորից վերադարձվել են կիսափակ ուղղիչ հիմնարկ: Արամ Պետրոսյանին այցելել են Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի աշխատակիցները, վերահսկող դատախազը, ինչպես նաև ՄԻՊ ներկայացուցիչները»,- հայտնել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր