00:00:00

Թուրքական մասնավոր ինքնաթիռն ի՞նչ նպատակով էր վայրէջք կատարել Երևան. 168.am

18:24, 02 հոկտեմբեր 2021 Հասարակություն

168.am-ը գրել էր, որ սեպտեմբերի 23-ին  Անկարայից Երևան չարտերային թռիչք է իրականացվել: Այսինքն, թուրքական մասնավոր ինքնաթիռ է Երևան վայրէջք կատարել: Կայքը  փորձելէ  ՀՀ  քաղաքացիական ավիացիայի կոմիտեից (ՔԱԿ) ճշտել՝ թուրքական ի՞նչ մասնավոր ինքնաթիռ է չարտերային թռիչք կատարել դեպի Երևան և ի՞նչ նպատակով: Կոմիտեից մեզ առաջարկել էին հարցը գրավոր ուղարկել, ինչը և արվել էր: Մեկ շաբաթ անց ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից ստացվել է հարցադրման պատասխանը, ուղարկված գրության մեջ ասվում է. «Ի պատասխան 2021 թվականի սեպտեմբերի 24-ի Ձեր հարցմանը՝ հայտնում ենք, որ ս.թ. սեպտեմբերի 23-ին թուրքական «VIZYON HAVACILIK» ավիաընկերության կողմից CESSNA CITATION XLS տիպի օդանավով  իրականացվել է Անկարա-Երևան-Բոդրում ուղղությամբ բիզնես չարտերային չվերթ: Տեղեկացնում ենք նաև, որ սույն չվերթով դեպի Երևան ուղևոր չի փոխադրվել, իսկ Երևանից փոխադրվել է երկու օտարերկրյա քաղաքացի»: Թուրքիայից Հայաստան մեր օդային սահմանը բաց է, և թուրքական մասնավոր ինքնաթիռների չարտերային թռիչքներ դեպի Հայաստան կարող են իրականացվել: Իսկ թե այդ բիզնես չարտերային չվերթը որևէ կապ ունի՞ ՀՀ-Թուրքիա «ներդրումային» հարաբերությունների ձևավորման կամ Փաշինյանի կողմից նշմարվող թուրքական ազդակների հետ, ժամանակը ցույց կտա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր