00:00:00

«Ես հիվանդանոցում եմ, աշխատողները զանգեցին, ասացին՝ մարդ են բերել, ներկայացրել». Գայ համայնքի ղեկավարը՝ իր փոխարեն պաշտոնակատարի նշանակման մասին

03:59, 02 հոկտեմբեր 2021 Քաղաքականություն

Արմավիրի մարզի Գայ համայնքի արդեն նախկին համայնքապետ Սեյրան Մարկոսյանի պաշտոնավարման ժամկետը սեպտեմբերի 14-ին է լրացել, իսկ սեպտեմբերի 16-ին Արմավիրի մարզպետարանը համայնքի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել նույն համայնքի բնակիչ Արա Նավասարդյանին։Նախկին համայնքապետը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ թեև սեպտեմբերի 14-ին էր լրացել իր պաշտոնավարման ժամկետը, մինչև սեպտեմբերի 22-ը ներառյալ շարունակել է պաշտոնավարել, հետո առողջական խնդիրների պատճառով տեղափոխվել է հիվանդանոց․ այս պահին էլ հիվանդանոցում է․«Սեպտեմբերի 22-ի երեկոյան վատացել եմ, տեղափոխել են հիվանդանոց։ Ես հիվանդանոցում եմ եղել, երբ սեպտեմբերի 28-ին աշխատողները զանգեցին, ասացին՝ մարդ են բերել, ներկայացրել, որ սեպտեմբերի 16-ից ինքն է եղել համայնքապետի պաշտոնակատարը։ Ինձ ոչ մեկը գրավոր որոշում, ոչ մի բան չի ուղարկել, ես մինչև 22-ն աշխատել եմ, անգամ ֆինանսական փոխանցումներ եմ արել»։ Սեյրան Մարկոսյանը նաև ասաց, որ սեպտեմբերի 28-ին, երբ ներկայացրել են համայնքապետի պաշտոնակատարին, այդ օրը նոր միայն իր հետ կապ են հաստատել․
«Զանգեցին, բա՝ սռոչնի բալնիքը, պեչատը բեր, ես էլ ասել եմ՝ բանալին ու կնիքը ես ո՞նց կարող եմ տալ։ Կնիքը հանձնում-ընդունումով պետք է փոխանցվի․․․ Մի կեղծիք կանեին, վաղը ես պետք է պատասխան տայի․ մեկ էլ իմ աշխատասենյակի բանալին են ուզել, որի դուռը փակ է, այնտեղ պայմանագրեր կան, դրանք ևս պետք է հանձնաժողովով հանձնում-ընդունում անեմ։ Մարզպետարանից, գյուղապետարանից հանձնաժողով է լինում, նոր հանձնում-ընդունում է կատարվում, որպեսզի վաղը մի բան չլինի, ու գցեն ինձ վրա»։
168.am-ը հետո զրուցեց նաև Գայ համայնքի աշխատակազմի քարտուղար Աննա Թադևոսյանի հետ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր