00:00:00

Անհնար է, որ Դավիթ Տոնոյանն առանց Փաշինյանի իմացության կոռուպցիոն գործարքներ կատարեր. Իշխանյան

03:09, 02 հոկտեմբեր 2021 Քաղաքականություն

Հայաստանում վաղուց իրավական որեւէ գործընթաց գոյություն չունի. այսպես կոչված իրավապահ մարմիններն աշխատում են ոչ թե օրենքով, այլ վարչապետի ցուցումով: Նման կարծիք NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը՝ անդրադառնալով ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի եւ բարձրաստիճան այլ զինվորականների դեմ քրեական գործի հարուցումն ու կալանավորումը: «2018 թ-ից հետո սա համատարած երեւույթ է, չեմ ասում՝ դրանից առաջ իրավիճակը բարվոք էր, բայց եթե այն ժամանակ հանցագործությունների դեպքում իրավապահ մարմինները, հավանաբար, համաձայնություն էին ստանում ՀՀ նախագահից քրեական գործ հարուցել-չհարուցելու համար, ապա 2018 թ-ից հետո ոչ միայն դա է կատարվում, այլ նաեւ վարչապետի համար անընդունելի մարդկանց դեմ քրեական գործեր հարուցվում են նրա անմիջական ցուցումով ՝ ուղղակի կանչում է իրավապահ մարմինների ղեկավարներին եւ ուղիղ հրահանգում՝ սրա կամ նրա դեմ քրեական գործ հարուցել, թե ինչպես կգտնեն նման հիմքեր՝ դա նրան չի հետարքրքում»,- նշեց Իշխանյանը: Իրավապաշտպանի համոզմամբ՝ Դավիթ Տոնոյանի եւ այլոց դեմ քրեական գործ հարուցվել է վարչապետի ցուցումով՝ քաղաքական հերթական հրահանգն է համարում: «1998թ-ից սկսած որեւէ  նախարարություն, այն էլ՝ պաշտպանության ոլորտում, նման գործարքներ, համոզված են, չեն իրականացրել առանց իրենց ղեկավարի իմացության ու համաձայնության: Դավիթ Տոնոյանը, լինելով պաշտպանության նախարար, եթե կոռուպցիոն գործարքներ է կատարել, անհնար է, որ դրա մասին տեղյակ չլիներ վարչապետը: Եվ եթե հաշվի առնենք, որ այդ գործարքներում որպես միջնորդ ներգրավված է եղել Պատրոն Դավիթը, որը Փաշինյանի եւ Տոնոյանի հետ լուսանկարներ ունի, ապա բացառում եմ, որ վարչապետի համաձայնությունը չունենային նման քայլի գնալիս»,- նկատեց Իշխանյանը: Իրավապաշտպանի կարծիքով՝ Տոնոյանի եւ քրեական գործով անցնող այն անձանց մեղադրանքներ առաջադրելու եւ կալանավորելու նպատակը պարտության մեջ մեղավորներ փնտրելն է: «Որովհետև, ըստ իշխանության, պատերազմի ժամանակ գերագույն գլխավոր հրամանատար կոչելյալ վարչապետը որեւէ մեղք չունի, ամբողջ պատասխանատվությունը զինվորականների ուսերին է: Պարտության պատճառների, հանգամանքների հետ կապված բազմաթիվ հարցեր դեռ անպատասխան են մնացել, պատերազմի վերքերը դեռ չեն սպիացել, եւ դա անգամ այս կալանավորումներից հետո չի հանդարտվի: Իմ համոզմամբ՝ վարչապետը փորձում է հերթական մեղավորներին գտնել, բայց հարցականները վերանալու, եւ սա չի օգնի: Անկեղծորեն ասեմ, ինքս ռազմական գործից հեռավոր պատկերացում ունեմ և ինձ երբեք այդ ոլորտի մասնագետ չեմ համարել։ Սակայն ինձ այլ հարց է հետաքրքրում։ Համոզված եմ, որ ցանկացած լուրջ պետություն իր սպառազինությունը զարգացնում և համալրում է իր սեփական ռազմարդյունաբերությամբ, ինչպես նաև այլ պետություններից որակյալ, ժամանակակից սպառազինություններ ձեռք բերելով։ Տարբեր, կասկածելի զենքի առևտրով զբաղվող bարոնների ծառայություններից օգտվում են, կամ , ինչպես ասում են «Ճ» կարգի երկրները, կամ տարբեր տիպի ազատագրական, պարտիզանական, ահաբեկչական խմբավորումները։ Միջնորդավորված զենքի ձեռքբերումը, բացի ոչ պետական մոտեցումից, հաստատ նաև խոշոր կոռուպցիոն գործարքներ են: Եթե կոռուպցիոն գործարքներ են եղել Դավիթ Գալստյանի և ՀՀ ՊՆ-ի միջև, կարելի է փաստել, որ առանց վարչապետի գիտության նման գործարքներ անհնար է, որ կատարվեին»,- նշեց Իշխանյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր