00:00:00

Ադրբեջանի հետ սահմանին Իրանի ցամաքային ուժերը ցուցադրել են վարժանքեր

00:19, 02 հոկտեմբեր 2021 Հասարակություն

Ադրբեջանի հետ սահմանին այսօր մեկնարկել են Իրանի ցամաքային ուժերի մասնակցությամբ զորվարժությունները։ «Խայբարի նվաճողները» վարժանքներում ներգրավված են զրահատանկային ստորաբաժանումներ, հրետանի, անօդաչու թռչող սարքեր, ուղղաթիռներ։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ արդեն համացանցում տարածվում են լուսանկարները՝ Ադրբեջանի հետ սահմանին Իրանի կազմակերպած զորավարժություններից։ Զորավարժությունների նպատակն է փորձարկել բանակի սպառազինությունն ու ռազմական տեխնիկան, ինչպես նաև ստուգել զորամիավորումների մարտունակությունը սահմանամերձ շրջաններում։ Դրանց շրջանակներում Իրանի ցամաքային զորքերի անօդաչու թռչող սարքերի ստորաբաժանումը հավաքել և տեղեկատվություն է ուղարկել հրամանատարական կետ, իսկ արագ արձագանքման 25-րդ բրիգադն անցկացրել է զորավարժություններ: Իրանի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Կիոմարս Հեյդարին այսօր Ադրբեջանի հետ սահմանին մեկնարկած «Խայբարի նվաճողներ» զորավարժություններից առաջ հայտարարել է, որ թույլ չեն տալու տարածաշրջանում սահմանային փոփոխություններ։ Ադրբեջանի իշխանություններն ավելի վաղ դժգոհություն էին արտահայտել երկրի սահմաններին հարևան պետության զորավարժությունների անցկացման կապակցությամբ, ինչին ի պատասխան Իրանը տարակուսանք էր հայտնել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր