Արցախյան պատերազմի հետևանքով տեղահանված և Հայաստանում ժամանակավոր բնակություն հաստատած արցախցի 156 երեխաներ այս տարի առաջին դասարան են հաճախել Հայաստանի հանրակրթական դպրոցներում։ Այս մասին NEWS.am–ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։
Արցախից տեղահանված առաջին դասարանցիներից 13–ը ներկայումս սովորում են Երևանի դպրոցներում, 27–ը՝ Կոտայքի, 22–ը՝ Արմավիրի, 22–ը՝ Սյունիքի, 20–ը՝ Գեղարքունիքի, 18–ը՝ Արարատի, 11-ը՝ Լոռու, 10–ը՝ Վայոց Ձորի, 5–ը՝ Արագածոտնի, 4-ը՝ Տավուշի, 4–ը՝ Շիրակի մարզի դպրոցներում։
Նշենք, որ այս տարի Արցախի դպրոցներում առաջին դասարան է հաճախել 1903 աշակերտ, որից 1003-ը՝ Ստեփանակերտում: Նախորոդ տարվա համեմատ առաջին դասարանցիների թիվը նվազել է շուրջ 20%-ով: