21:06:29

Պատրաստ եմ տրամադրել կառավարության տնտեսական քաղաքականության ամբողջական ծրագիր. Բագրատյան

23:18, 08 մայիս 2018 Տնտեսություն

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին պատրաստ է սիրով տրամադրել իր կազմած կառավարության տնտեսական քաղաքականության ամբողջական ծրագիրը, այս մասին Բագրատյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում: «Ի սրտե շնորհավորում եմ բոլորիս՝ համաժողովրդական շարժման հաղթանակի կապակցությամբ։ Առանձնակի շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին՝ վարչապետի պաշտոնում ընտրվելու համար։ 1996-ից հետո եկած բոլոր վարչապետներին շնորհավորել եմ նշանակման կապակցությամբ և առաջարկել խորհրդատվական ցանկացած օգնություն՝ առանց հավակնությունների։ Այսօր անում եմ ավելին. պատրաստ է կառավարության տնտեսական քաղաքականության ամբողջական ծրագիր, որը սիրով կտրամադրեմ Նիկոլ Փաշինյանին առաջիկա 1-2 օրում։ Հեղափոխությունները միշտ ունենում են 2 մոբիլիզացնող նպատակ. "ընդդեմ" և "հանուն"։ Ընդդեմը ստացվեց։ Մնում է հանունը», - գրել է Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում։

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30