00:00:00

Մարդիկ ոչ թե պարտադրանքով, այլ ինքնակամ պետք է պատվաստվեն, իսկ դրա համար վստահություն պետք է ունենան. Թագուհի Թովմասյան

23:18, 23 սեպտեմբեր 2021 Տեսանյութեր

Մասնագիտական հանրույթի ներկայացուցիչները, ովքեր կառավարությունից տարբերվող տեսակետ ունեն, լսելի չեն, եւ մենք, օգտագործելով խորհրդարանական վերահսկողության գործիքները, հնարավորություն ենք փորձում տալ, որ ոլորտի մի շարք մասնագետներ իրենց կարծիքն արտահայտել, եւ դա հասանելի լինի հանրությանը: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ԱԺ Մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսի դեմ պատվաստման կառավարության պարտադրանքներին ու այդ գործընթացում առկան խնդիրներին, որոնք քննարկելու նպատակով հանձնաժողովում այսօր քննարկում էր կազմակերպվել: «Իրավաբանները հստակ պնդեցին, որ հոկտեմբերի 1-ից որեւէ մեկն աշխատակցին չի կարող պարտադրել պատվաստվել կամ ՊՇՌ թեստի պատասխան ներկայացնել, քանի որ սա խախտում է Սահմանադրության կարգավորումները, մասնավորապես՝ խտրականությանը վերաբերող դրույթները: Բժիշկներն էլ նկատեցին, որ գերծանրաբեռնված բուժհամակարգ կա, եւ առաջնային օղակները թերանում են՝ ում առողջական վիճակը ծանրանում է, ուշ են հոսպիտալացվում, եւ հնարավոր չի լինում նրանց կյանքը փրկում: Ստացվում է՝ առաջնային օղակների ու կազմակերպչական թերությունների պատճառով մահեր ենք ունենում, եւ կառավարությունը դա բարդում է մարդկանց վրա՝ ասելով, որ չեք պատվաստվում, դրա համար մահեր են գրանցվում»,- նշեց Թովմասյանը: Պատգամավորի խոսքով՝ Եվրախորհրդից Հայաստան եկած ներկայացուցիչների հետ օրեր առաջ քննարկել են խնդիրը, եւ  վերջինների մոտ առկա է եղել այն հստակ համոզմունքը, որ չպետք է մարդկանց ստիպել պատվաստվել, այլ պետք է նրանց գիտակցությունն ու իրազեկվածությունը հասցնել այնպիսի մակարդակի, որ մարդիկ գիտակցաբար ինքնակամ գնան այդ որոշմանը: «Իսկ մինչ այժմ տարվել է միայն այս քարոզչությունը՝ պատվաստվեք, որ թատրոնի տոմս ստանանք, որ ճամփորդեք, եւ նման բաներ, այսինքն՝ պատվաստվելը դարձրել են խթան այս գործողություններ կատարելու, եւ ոչ թե ինքնապաշտպանության եը հանրային առողջապահության տրամաբանությամբ: Այսքան պարտադրանքների պայմաններում միայն բնակչության 8-9%-ն է պատվաստվել: Մենք չենք կարող ունենալ այնպիսի հասարակություն, որ միայն այդքան քանակությամբ մարդ պատվաստվի, իսկ ճնշող մեծամասնությանը դա պարտադրվի, այլ երկրներում հակառակն է՝ մեծ մասը ինքնակապ պատվաստվում է, եւ մնացած փոքր հատվածի հետ են սկսում խոսել, համոզել, մեզ մոտ հակառակն է»,- նկատեց պատգամավորը: Թովմասյանը հայտնեց, որ մտադիր է մեծ լսումներ կազմակերպել՝ հարցերն ու հակափաստարկները շատ են, իսկ պատասխանները՝ ոչ լիարժեք ու ոչ սպառիչ: «Եթե ուզում եք հասարակությունը զանգվածաբար պատվաստվի, պետք է մարդիկ վստահություն ունենան, ոչ թե դա արվի պարտադրանքի ուժով»,- համոզմունք հայտնեց պատգամավորը: https://www.youtube.com/watch?v=T0NNPsnenkg

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր