00:00:00

Ամոթ ձեզ, դուք թուրքից ոչ մի բանով չեք տարբերվում, մենակ ձեր անձնագրերով եք տարբերվում. Գեւորգ Պետրոսյանը` ոստիկաններին

21:09, 18 սեպտեմբեր 2021 Տեսանյութեր

Բերման ենթարկելու հիմքերը սպառիչ սահմանված են քրեական դատավարության օրենսգրքում, եւ որեւէ ոստիկան չի պատասխանումիմ հարցին, թե ինչի  համար են բերման ենթարկում: Այս մասին այսօր` սեպտեմբերի 18-ին, Երեւանի Շառլ Ազնավուրի լրագրողների հետ զրույցում ասաց նախկին պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը` անդրադառնալով հավաքի վայրից քաղաքացիներին բերման ենթարկելուն: «Իրանք պարտավոր են ներկայացնել, թե ինչու են քաղաքացիների նկատմամբ ուժ կիրառում քաղաքացիների նկատմամբ: Ոստիկանության կողմից բացարձակապես ապօրինություն է, ոստիկանությունը հերթական անգամ խախտում է մարդու իրավունքը: Այ, որ սենց կանգնել են, թող գնան սահմանին, որ էթուրքը դանակով մեքենայի վրա է քերում, մեր երեխաներին մայր է հայհոյում, բարձր ասում եմ, որ լսեն բոլոր ոստիկանները, այստեղ ոստիկան չի կանգնած, այստեղ քաղաքացու հերն անիծող է կանգնած: Լավ տղա էիք, գնայիք երեկ Գորիսի-Կապանի սահմանին, էն որ թուրքը դանակն առած ընկել էր ավտոբուս էր քերում,   երեխեքին մայր էր հայհոյում, գնայիք, էնտեղ կանգնեիք, ոչ թե գայիք ստեղ կանանց ու տարեցներին բերման ենթարկեիք: Ամո΄թ ձեզ, դուք թուրքից ոչ մի բանով չեք տարբերվում, մենակ ձեր անձնագրերով եք տարբերվում»,-ասաց նա: Գեւորգ Պետրոսյանը նաեւ կոչ արեց ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներին մինալ եւ մասնակցել այս ակցիաներին: https://www.youtube.com/watch?v=qbKkb0yoLnw

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր