00:00:00

Լարված իրավիճակ Ազնավուրի հրապարակում. ոստիկանները բերման են ենթարկում ակցիայի մասնակիցներին (ուղիղ)

19:43, 18 սեպտեմբեր 2021 Տեսանյութեր

Երեւանի Շառլ Ազնավուրի հրապարակում իրավիճակը լարվեց եւ ոստիկանները ակցիայի մասնակիցենրին սկսեցին բերման ենթարկել: Նշենք, որ ակցիայի մասնակիցներից մեկը բարձրախոսով հայտարարեց, որ ինչքան էլ փորձեն իրենց բերման ենթարկել, նրանք փողոցը չեն լքելու եւ շարունակելու են պայքարել նաեւ ոստիկանների երեխաների համար. «Եթե դուք պատրաստ եք ծառայել Թուրքիայի հանրապետությանը, ապա մենք` ոչ»: Դրանից հետո սկսվեց քաշքշոց ոստիկանների եւ ակցիայի մասնակիցների միջեւ եւ ոստիկանները բերման ենթարկեցին ակցիայի մի քանի մասնակիցների:
Հավաքվածները ամոթանք են տալիս ոստիկաններին եւ վանկարկում` «յանիչար, թուրք»:
Նշենք, որ ակցիան հսկում են մեծ թվով ոստիկաններ եւ կարմիր բերետավորներ: Նշենք, որ սեպտեմբերի 21-ին Երեւանի Հանրաապետության հրապարակում նախատեսված է համերգ` նվիրված ՀՀ անկախության 30 ամյակին: Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «անկախության օրը գունագեղ եւ մասշտաբային միջոցառում է լինելու, որը նաոեւ նվիրված է լինելու պատերազմում զոհվածների հիշատակին»: https://www.youtube.com/watch?v=udT2yTByG_c

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր