00:00:00

«Դա եղել է մարզպետի անձնական որոշումը». խոսնակը՝ Արարատի մարզպետի՝ հրաժարականի դիմումը հետ վերցնելու մասին

15:41, 17 սեպտեմբեր 2021 Հասարակություն

Արարատի մարզպետ Ռազմիկ Թեւոնյանը հրաժարական տվել էր, բայց հիմա շարունակելու է իր աշխատանքը։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 17-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց մարզպետի մամուլի խոսնակ Քրիստինե Պողոսյանը։ Հիշեցնենք, որ Թեւոնյանը դեռեւս սեպտեմբերի 9-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել, երեկ արդեն հայտնի դարձավ, որ նա հետ է վերցրել այդ դիմումը։ «Մարզպետի անձնական որոշումն է եղել, որ հրաժարական տա, հետո որոշել է, որ շարունակել աշխատել։ Այսինքն՝ չի եղել քաղաքական որեւէ որոշում, դա իր անձնական որոշումն է եղել»,- ասաց Քրիստինե Պողոսյանը։ Հարցին՝ նշանակում է, որ մարզպետն իր հրաժարականի դիմումը հետ է վերցրե՞լ է, խոսնակը պատասխանեց. «Այո, մարզպետը շարունակելու է իր աշխատանքը»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր