00:00:00

Հայրենիքի պաշտպաններից հինգը կաշխատեն մաքսային ծառայությունում

15:49, 17 սեպտեմբեր 2021 Հասարակություն

Հայրենիքի պաշտպաններից հինգը մաքսային ծառայությունում աշխատելու հրավեր է ստացել։ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի տղաներն ակտիվ մասնակցել են Պետական եկամուտների կոմիտեի ուսումնական կենտրոնի կազմակերպած դասընթացներին։ ՊԵԿ-ից   հայտնում են, որ ձեռք բերած նոր գիտելիքները ստուգելու համար կազմակերպված թեստավորման փուլը մաքսային գծով հաղթահարել է 5 մասնակից։ Նրանց աշխատավայրը լինելու է բնակության վայրից կախված՝ Երևանում,  Գոգավանում և Բագրատաշենում։ Աշխատանքն առաջարկելիս հաշվի են առնվել նաև տղաների կրթությունը, նախասիրությունները և ընդունակությունները։ Հիշեցնենք, որ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի հետ դեռևս ամիսներ առաջ ստորագրված հուշագրի շրջանակում զինվորների համար կոմիտեի ուսումնական կենտրոնը կազմակերպել էր անվճար դասընթացներ՝ նախապատրաստելով հարկային և մաքսային ծառայություններում աշխատելուն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր