Այս մասին հայտնում է թուրքական Hürriyet Daily News պարբերականը։
Նշենք, որ պեղումներն Ալաբանդում սկսվել են 2015 թվականին եւ այժմ ընդգրկում է պեղավայրն ավելի քան հինգ հարյուր հեկտար տարածք։ Մասնագետները կարծում են, որ արձանը այդտեղ կանգնեցվել է 120 թվականին, ի պատիվ այդ վայրեր Ադրիանոս կայսեր այցելության։ Արձանի վեց մնացորդներ հայտնաբերվել են այն հատվածում, որտեղ գտնվել է քաղաքի սենատը։ Երբ որ հայտնաբերվեն արձանի պակասող մասերը, այն կվերականգնվի եւ կցուցադրվի տեղի թանգարանում։ Ենթադրաբար արձանն ունի 2,5 մետր բարձրություն։