00:00:00

Աֆղանստանում անցկացվել է «Թալիբան»-ի կողմից ձեւավորված ժամանակավոր կառավարության առաջին նիստը

00:51, 17 սեպտեմբեր 2021 Հասարակություն

Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» արմատական շարժումն անցկացրել է երկրի նախարարների իր ձեւավորած ժամանակավոր կաբինետի առաջին նիստը: Այս մասին հինգշաբթի հաղորդել է Աֆղանական իսլամական գործակալությունը: Նրա խոսքով՝ մոլլա Մոհամմադ Հասան Ախունդի նախագահությամբ ժամանակավոր կառավարության նիստում քննարկվել է երկրում ստեղծված քաղաքական ու տնտեսական իրավիճակը: Բացի այդ, համապատասխան գերատեսչություններին հանձնարարվել է ուժեղացնել անվտանգության վերահսկողությունը Աֆղանստանում, հատկապես Քաբուլում, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Հանդիպման մասնակիցները միաժամանակ ուշադրություն են հրավիրել երկրում ֆինանսական ճգնաժամի վատթարացումից խուսափելու համար անհետաձգելի տնտեսական միջոցառումներ ձեռնարկելու անհրաժեշտության վրա: Բացի այդ, նախարարների կաբինետի անդամներն ընդգծել են հյուսիսային Փանջշիր նահանգի բնակիչներին օգնություն ցուցաբերելու կարեւորությունը, որտեղ ավելի վաղ կազմակերպվել էր Ազգային դիմադրության ճակատը՝ թալիբներին դիմակայելու համար: Հանդիպման մասնակիցները որոշել են մարդասիրական օգնություն ուղարկել այս տարածաշրջան, ինչպես նաեւ ԶԼՄ-ների համար հանել են մարզում իրավիճակի լուսաբանման արգելքը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր