00:00:00

Փոխվարչապետ. Գյումրիի «Շիրակ» օդանավակայանն ամեն ինչ ունի եվրոպական լոուքոսթերներին սպասարկելու համար

23:23, 16 սեպտեմբեր 2021 Հասարակություն

Այսուհետ Գյումրու «Շիրակ» միջազգային օդանավակայանն ամեն ինչ ունի եվրոպական լոուքոսթերներին սպասարկելու համար: Այս մասին սեպտեմբերի 16-ին «Շիրակ» միջազգային օդանավակայանի ժամանման նոր սրահի բացման արարողությունից հետո լրագրողներին ասաց հանրապետության փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը: Նա չբացառեց, որ դեպի Գյումրիից դեպի Եվրոպա թռիչքներ կիրականացվեն: «Ի դեպ, ժամանման նոր սրահը կարող է ժամում 1 թռիչք սպասարկել, իսկ անհրաժեշտության դեպքում այդ հզորությունը կարելի կլինի եռապատկել»,- ասաց Պապիկյանը: Զուգահեռաբար իրականացվել է թռիչքուղու նորոգում: Դրա երկարությունը այժմ կազմում է 3220 մետր, իսկ լայնությունը` 45 մետր: Չնայած թռիչքուղու ասֆալտե ծածկույթի միջին կյանքի տեւողությունը 10 տարի է, «Շիրակ» օդանավակայանում այն վերջին անգամ վերանորոգվել է 2007 թվականին` 14 տարի առաջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր