00:00:00

Կոմունալները հնարավոր կլինի վճարել փոստատարների միջոցով

16:29, 10 սեպտեմբեր 2021 Հասարակություն

ՀայՓոստը գործարկում է նոր ծառայություն, որը հնարավորություն է տալիս հաճախորդի տանը կանխիկ գումարով կատարել կոմունալ վճարումներ: Ծառայության համար հավելյալ գումար չի գանձվում: Փոստատարների միջոցով կոմունալ վճարների ընդունման ծառայությունը կմատուցվի ՀՀ ամբողջ տարածքում, պլանշետների միջոցով: Փոստատարը, այցելելով հաճախորդի բնակարան, օրինակ՝ կենսաթոշակ, նպաստ վճարելու կամ նամակը հանձնելու, միաժամանակ կառաջարկի նաև կոմունալ վճարների ընդունում: Ինչպես նշում է ՀայՓոստի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը,- «ՀայՓոստը սկսում է մատուցել նոր ծառայություն, որով մեր հաճախորդների համար առավելագույնս կապահովենք հասանելիություն և հարմարավետություն: Մեր փոստատարներն այժմ պլանշետներով կայցելեն բնակարաններ, և ՀայՓոստի հաճախորդները, գտնվելով իրենց բնակարաններում, առանց լրացուցիչ այլ վճարների կարող են կատարել կոմունալ վճարումները»: Հաճախորդի ցանկության դեպքում փոստատարը տպում և տրամադրում է բաժանորդի պարտքի վերաբերյալ հաշվետվությունը, այնուհետև, հաճախորդի համաձայնությամբ գանձում վճարումը՝ տրամադրելով անդորրագիր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր