00:00:00

Դուշանբեում կկայանա ԱԳՆ, ՊՆ ղեկավարների խորհրդի եւ ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստ

00:09, 10 սեպտեմբեր 2021 Հասարակություն

Սեպտեմբերի 15-ին Դուշանբեում տեղի կունենա ԱԳ նախարարների, պաշտպանության նախարարների խորհրդի եւ ՀԱՊԿ անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստ: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նրա խոսքով, ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լարովը սեպտեմբերի 15-ին կայցելի Դուշանբե` ՀԱՊԿ շրջանակներում միջոցառումների ծրագրին մասնակցելու համար: «Միջոցառումները տեղի կունենան Դուշանբեում՝ ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի նախաշեմին»։ Նա նշել է, որ նախատեսված է կարծիքների փոխանակում ՀԱՊԿ հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմաքաղաքական իրավիճակի վերաբերյալ` Աֆղանստանի իրավիճակի շեշտադրումով: «Համատեղ նիստի ձեւաչափով նախատեսվում է հաստատել այն փաստաթղթերը, որոնք ներկայացվում են ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի քննարկմանը: Հանդիպման մասնակիցները կքննարկեն որոշումների պատկառելի փաթեթ, որոնք վերաբերում են կազմակերպության ներսում արտաքին քաղաքականությանը, ռազմական եւ հակաահաբեկչական համագործակցությանը»,- նշել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր