00:00:00

Արցախի նախագահը ՊԲ հրամանատարի հրաժարականի դիմում չի ստորագրել. Լուսինե Ավանեսյան

23:59, 09 սեպտեմբեր 2021 Հասարակություն

Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար Միքայել Արզումանյանը պաշտոնից ազատման դիմում է գրել: Այս մասին հայտնում է Aysor.am-ը՝ հղում անելով Արցախի իր աղբյուրներին: Ըստ աղբյուրին հասած տեղեկությունների՝ ՊԲ հրամանատար է նշանակվելու ՊԲ շտաբի պետ Կամո Վարդանյանը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Արցախի նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը հայտնեց, որ նախագահ Արայիկ Հարությունյանը ՊԲ հրամանատար Միքայել Արզումանյանի հրաժարականի դիմում չի ստորագրել: Ճշտող հարցին, թե արդյո՞ք նախագահի աշխատակազմը ստացել է ՊԲ հրամանատարից աշխատանքից ազատվելու մասին դիմում, Ավանեսյանը չպատասխանեց՝ ըստ էության ոչ հաստատելով, ոչ էլ՝ հերքելով տեղեկությունները:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր