00:00:00

ՀԱՊԿ-ը պետք է պատրաստ լինի Աֆղանստանում իրադարձությունների ցանկացած զարգացման. Միացյալ շտաբի պետ

14:37, 09 սեպտեմբեր 2021 Հասարակություն

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրները պետք է պատրաստ լինեն Աֆղանստանում իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարի: Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է ՀԱՊԿ Միացյալ շտաբի ղեկավար, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը: «ՀԱՊԿ-ն պետք է պատրաստ լինի իրավիճակի ցանկացած զարգացման: Դա հաշվի առնելով էլ անցկացվել են ներկայիս զորավարժությունները»,- ասել է Սիդորովը, որը վերջերս այցելել էր տաջիկ-աֆղանական սահման: Գեներալ-գնդապետն այս հայտարարությամբ հանդես է եկել Ղրղզստանում անցկացվող ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական ուժերի «Ռուբեժ-2021» զորավարժությունների ավարտին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր