00:00:00

Ա՛յ անհայրենիք ղամազ, ո՞ր քարտեզով ես գծելու սահմանը, թուրքը մեր մահն է ուզում, դու ճամփա ե՞ս բացում. Մանուկյան

03:39, 09 սեպտեմբեր 2021 Հասարակություն

Ես ուզում եմ տեսնել, թե որ քարտեզով է սահմանազատումն անելու, որտեղով է անցնելու Հայաստանի սահմանը, դա իմ պապերի հայրենիքն է, իմ հայրենիքն է։ Մինչև 1927 թվականը գրված է՝ Գանձակի գավառ, տարեք դրան աշխարհագրություն սովորեցրեք, ի՞նչ անուն ես տալու Տաթեւին, կարող է անվանես Մեջի՞թ։ Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է ԱՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետ, պահեստազորի մայոր Պավլիկ Մանուկյանը՝ խոսելով կառավարության նիստում Փաշինյանի հայտարարության մասին առ այն, որ ՀՀ-ն պատրաստ է սահմանազատում սկսել Ադրբեջանի հետ։ Պավել Մանուկյանն արձանագրեց,որ մեր հարեւանները մինչեւ հիմա ազգության որոնումների մեջ են։ «Թող դնեն հայր Ալիևի խոսքերը լսեն, որն ասում էր՝ 1918-ից 1936 թթ-ը մենք ուրախ էինք, որ համարվում էինք կովկասյան թուրքեր, մինչ այդ կովկասյան թաթարներ էինք, 36-ից մեզ անվանում են Ազարբայջան, մարդիկ իրենց ով լինելը չգիտեն, մենք արդեն որոշել ենք այնտեղ իրենց Էյվազն ու Փեյվազը»,- է ասել է ազատամարտիկն ու ավելացրել. «Ես չգիտեմ դրանք ովքեր են, ինչ անհայրենիք ղամազներ են, իսկ սա իմ հայրենիքն է, սա Հայաստան է և վերջ, ու այս աղբը պետք է թափվի, հին թե նոր կապ չունի»։ Նա ընդգծեց, որ առաջին հերթին ամբողջ աշխարհի հայությունը պետք է սթափվի Հայկական հարցով ու այս ազգադավների ձեռքից վերցնի այն, որովհետև վտանգն եկել՝ չոքել է արդեն յուրաքանչյուրիս դուռը։ «Կուսակցական բջությունների կամ թաղային հեղինակությունների ժամանակը չի, Հայաստանի լինել-չլինելու հարցն է դրված»,- ասել է Մանուկյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր