00:00:00

ԱՀԿ-ն հորդորում է պահպանել դիմակ կրելու ռեժիմը

02:49, 09 սեպտեմբեր 2021 Հասարակություն

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը պաշտպանում են հիվանդության ծանր ընթացքից, սակայն չեն կանխարգելում այն, ուստի դիմակ կրելու ռեժիմը պետք է պահպանել: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը: «Պետք է հասկանալ, որ պատվաստանյութերը հիմա, ցավոք, չեն կարող կանխել հիվանդանալը, ինչը նշանակում է, որ մարդ կարող է վարակվել: Այդ իսկ պատճառով մենք հորդորում ենք պահպանել դիմակի ռեժիմն ու սոցիալական հեռավորությունը»,- ասել է նա: Վույնովիչը հավելել է, որ պատվաստված անձինք մեծամասամբ թեթև են տանում կորոնավիրուսի վարակը, երբեմն անգամ՝ առանց ախտանշանների:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր