00:00:00

Մանրամասներ են հայտնի դարձել ՌԴ ԱԻ նախարարի մահվան ողբերգական միջադեպից

23:19, 08 սեպտեմբեր 2021 Հասարակություն

ՌԴ ԱԻ նախարար Եվգենի Զինիչևը զոհվել է Պուտորանսկի երկրամասի արգելոցի արևմտյան մասում գտնվող Կիտաբո-Օրոն ջրվեժում: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով աղբյուրին: Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել առավոտյան ժամը յոթին: Նախարարը դրանից երկու ժամ առաջ էր մեկնարկել թռիչքն արգելոցի ուղղությամբ: Հիշեցնենք, որ ռուս Զինիչևի ողբերգական մահվան մասին հայտնի է դարձել այսօր առավոտյան: Ինչպես հաղորդվում էր, 55-ամյա նախարարը զոհվել էր պարտականությունների կատարման ժամանակ՝ մասնակցելով Նորիլսկում անցկացվող միջգերատեսչական վարժանքներին: Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ ՌԴ արտակարգ իրավիճակների նախարար Եվգենի Զնիչևը զոհվել է՝ փորձելով փրկել կինոռեժիսոր Ալեքսանդր Մելնիկին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր