00:00:00

Անհայտ անձինք քարեր են նետել Կանադայի վարչապետի ուղղությամբ. Թրյուդոյին հաջողվել է անվնաս հեռանալ նախընտրական հանրահավաքի վայրից

14:49, 07 սեպտեմբեր 2021 Հասարակություն

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի նախընտրական հանրահավաքի ժամանակ հավաքվածներից ոմանք սկսել են քարեր նետել վարչապետի ուղղությամբ: Այս մասին գրում է կանադական CTV հեռուստաալիքը՝ կադրեր ներկայացնելով դեպքի վայրից: Հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես է Թրյուդոն ելույթից հետո գնում դեպի ավտոբուսը, և այդ պահին անհայտ անձինք սկսել են մանրաքարեր նետել նրա ուղղությամբ: Թիկնապահները նրան օգնելեն արագ նստել մեքենան: Քարերի մի մասը դիպել է Թրյուդոյին, մի մասն էլ՝ թիկնապահներին: Նշվում է, որ վարչապետը չի տուժել: Հիշեցնենք, որ սա Լիբերալ կուսակցության առաջնորդի առաջին ելույթը չէ, որն ուղեկցվում է բողոքի դրսևորումներով: Օրեր առաջ վերջինս ստիպված էր եղել չեղարկել ելույթը՝ ցուցարարների կողմից հնչող վիրավորական արտահայտությունների պատճառով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր