00:00:00

Խաղողագործները բացել են Երեւան-Աշտարակ մայրուղին, բայց մթերման գնի բարձրացման հարցում արդյունքի չեն հասել

03:09, 07 սեպտեմբեր 2021 Հասարակություն

Արագածոտնի մարզի խաղողագործները, որոնք օրվա ընթացքում փակել էին Երեւան-Աշտարակ մայրուղին՝ իրենց դժգոհությունն արտահայտելով խաղողի մթերման գների՝ իրենց համոզմամբ ցածր լինելու առնչությամբ, բացել են ճանապարհը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Արագածոտն համայնքի ղեկավար Մելսիկ Ղազարյանը: Համայնքապետի խոսքով՝ գյուղացիները բացել են ճանապարհը, գնացել մարզպետարան, որտեղ քննարկվել է խաղողագործների գժգոհությունը, սակայն որեւէ բան փոխել չի հաջողվել, քանի որ խաղողի մթերում իրականացնող գործարանները, որպես մասնավոր ձեռնարկություններ, իրենք են որոշում, թե ինչ գնով մթերել խաղողը, առավել եւս, որ կան գյուղացիների հետ կքնված պայմանագրեր, ըստ որոնց՝ խաղողը կարող է մթերվել կիլոգրամը 115-135 դրամի սահմաններում: «Պռոշյանի կոնյակի գործարանն այս պահին 115 դրամով է միայն պատրաստ ընդունել խաղողը, «Սասունիկ» գինու գործարանի մթերման գինը թեեւ 135 դրամ է կազմում, բայց միայն սահմանափակ քանակությամբ խաղող են մթերում՝ գյուղից միայն շուրջ 10 գյուղացիական տնտեսությունից, որոնց հետ տարիներ շարունակ համագործակցում են: «Հայասի» գործարանի հետ գյուղացիներն ունեն կնքված պայմանագրեր, բայց հայտնել են, որ միայն սեպտեմբերի 10-ից հետո պարզ կդառնա մթերման գինը: Նախորդ տարի, օրինակ, գյուղացիները նաեւ Քանաքեռավան համայնքի «Շամպայն» գինիների գործարանի խաղողի ընդունման կետում են հանձնել, բայց այս տարի, ասում են, պահանջարկ չունեն եւ չեն կարող մթերել»,- նշեց համայնքապետը: Ղազարյանի խոսքով՝ գյուղացիները, թերեւս, նման իրավիճակում ստիպված են լինելու ստացված բերքը վաճառել 115 դրամով, եթե այլ տարբերակներ ի հայտ չգան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր