00:00:00

Կապանի գործող համայնքապետ Գևորգ Փարսյանը կմասնակցի առաջիկա ՏԻՄ ընտրություններին

23:59, 06 սեպտեմբեր 2021 Հասարակություն

Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը կմասնակցի նոյեմբերին նախատեսված 14-ի ՏԻՄ ընտրություններին: Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց Գևորգ Փարսյանը. «Ելնելով մեր ազգաբնակչության վստահությունից՝ որոշեցինք, որ մասնակցելու ենք ՏԻՄ ընտրություններին: Նման որոշում ենք կայացրել նաև Սյունիքում ստեղծված անվտանգային իրավիճակից ելնելով՝ նման պատասխանատու իրավիճակում չեմ կարող պարզապես լքել»,-ասաց Փարսյանը: Համայնքապետը նաև մտավախություն հայտնեց, որ իշխանությունը, սպառնալիքների, մանիպուլյացիաների, մարդկանց մոլորության մեջ գցելով, ընտրությունների ընթացքում կփորձի խոչընդոտներ ստեղծել: Միևնույն ժամանակ զրուցակիցն ընդգծեց, որ բոլոր հնարավոր օրինական և բարոյական մեթոդներով պայքարելու են: Հիշեցնենք, որ Փարսյանը Կապանի համայնքապետ է ընտրվել 2018 թվականին՝ Նիկոլ Փաշինյանի իրականացրած իշխանափոխությունից հետո։ Ընդ որում՝ նրա մրցակիցը եղել է քպական Նարեկ Բաբայանը, այդուհանդերձ, չնայած հեղափոխության ֆոնին, անկուսակցական Գևորգ Փարսյանը հաղթել էր Նարեկ Բաբայանին: Գևորգ Փարսյանը 2018թ-ի ընտրություններին ստացել էր 10 507 ձայն, Նարեկ Բաբայանը՝ 8 499 ձայն: Նրա պաշտոնավարման ժամկետը լրանում է 2022թ-ին, սակայն իշխանությունները ամեն ինչ արեցին, որպեսզի նրան եւս մեկուսացնեն ու առանց հիմնավորման հրաժարական տվեցին Կապանի ավագանու 15 անդամներից 8-ը: Գևորգ Փարսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշել էր, որ դա արվել է «իրենից ազատվելու» և Կապանում նոր արտահերթ ընտրություններ անցկացնելու նպատակով: Կառավարության նախորդ նիստում որոշում կայացվեց նոյեմբերի 14-ին Կապանում կազմակերպել ՏԻՄ ընտրություններ։ Գևորգ Փարսյանն արձանագրեց, որ Կապանում հերթական ընտրություններ կազմակերպելու վերաբերյալ Կառավարության որոշումն օրենքի խիստ խախտում է։ Այն է՝ Կապանում պետք է անցկացվեն ոչ թե հերթական, այլ՝ արտահերթ ընտրություններ, քանի որ Կապանի ավագանին լիազորությունները վաղաժամ է դադարեցրել և ցրվել. « Այս որոշումը, իմ կարծիքով, օրենքի խիստ խախտում է: Ընտրական օրենսգրքով նախատեսված է, որ ավագանու լիազորությունները վայր դնելուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, Կառավարությունը պետք է որոշում կայացնի ավագանու արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին: Այնուհետև, մեկ շաբաթվա ընթացքում ԿԸՀ-ն որոշում պետք է կայացներ՝ ընտրությունների անցկացման օրվա վերաբերյալ: Ինչպես գիտեք, որոշված է ՀՀ-ում ՏԻՄ ընտրություններ անցկացնել երեք օր՝ հոկտեմբերի 17,նոյեմբերի 14 և դեկտեմբերի 5, իսկ Կառավարությունն առաջնորդվել է ՏԻՄ օրենքով, որտեղ ասվում է, որ 20 օրվա ընթացքում որոշում է կայացվում ընտրություն անցկացնելու մասին, քանի որ ԸՕ-ն ավելի բարձր ուժ ունի, քան ՏԻՄ օրենքը, բնականաբար, պետք էր առաջնորդվել ԸՕ-ով: Տրամաբանությունը հուշում է, որ եթե արտահերթ ընտրություններ են, ապա պետք է անցկացվեն ավելի շուտ՝ հոկտեմբերի 17-ին, օրվա մասին որոշում պետք է կայացնի ԿԸՀ-ն՝ ըստ ԸՕ-ի»,- նոյեմբերի 14-ին հերթական ընտրություններ նշանակելով՝ իշխանությունը հարմարեցնում է դա իրեն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր