00:00:00

Հոկտեմբերի 1–ից աշխատողը պետք է պատվաստված լինի, կամ 14 օրը մեկ ներկայացնի թեստի բացասական պատասխան

19:49, 06 սեպտեմբեր 2021 Տեսանյութեր

Հոկտեմբերի 1-ից եթե մարդիկ պատվաստված չլինեն, պետք է 14 օրը մեկ թեստավորվեն եւ թեստի բացասական պատասխան ներկայացնեն իրենց գործատուներին: Այս մասին հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «Եթե մարտին միայն 10 տոկոսն էր պատրաստ պատվաստելու, ապա այսօրվա հարցումները ցույց են տալիս, որ 40 տոկոսը բնակչության պատրաստ է պատվաստվելու. Սա լավ ցուցանիշ է: Մենք պետք է դիմենք այլ գործիքների հնարավորինս արագ կերպով պատվաստումները խթանելու համար: Հոկտեմբերի 1-ից գործատուները պետք է պահանջեն իրենց աշխատակիցներից 14 օրը մեկ ՊՇՌ թեստի բացասական պատասխան հանձնել: Սա վերաբերում է բոլոր տնտեսվարող կազմակերպություններին: Ունենք բացառություն հղիների եւ հակացուցում ունեցող քաղաքացիների համար: Հոկտեմբերի 1-ը սահմանել ենք, որպեսզի հերթեր չունենանք, ավելորդ ժամանակ չկորցնենք»,-ասաց նա: https://www.youtube.com/watch?v=Mhj6kyo42V8

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր