00:00:00

Փարիզում բացվել է Հայ Առաքելական Եկեղեցու Ֆրանսիայի թեմի կողմից կազմակերպված հայկական չորրորդ փառատոնը

16:39, 06 սեպտեմբեր 2021 Հասարակություն

Փարիզում նախօրեին բացվել է Հայ Առաքելական Եկեղեցու Ֆրանսիայի թեմի կողմից կազմակերպված՝ հայկական չորրորդ փառատոնը։ Փառատոնը բացել են Ֆրանսիայի թեմի առաջնորդ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Փարիզի 8-րդ շրջանի քաղաքապետ Ժանն Դ՛Օտսերը, Փարիզի 9-րդ շրջանի քաղաքապետ Դելֆին Բյուրկլին, Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Սիլվեն Մայարը, Ֆրանսիայում Արցախի մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը։ Փառատոնի ընթացքում ելույթ են ունեցել հայկական երաժշտական և պարային խմբեր, իսկ հայկական խոհանոցը և արվեստը ներկայացված է եղել բազմաթիվ տաղավարներով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր