00:00:00

Հռոմի քաղաքապետը հայց է ներկայացրել Լացիոյի դեմ՝ կապված մայրաքաղաքում վարազների «զանգվածային ներկայության» հետ

02:49, 04 սեպտեմբեր 2021 Հասարակություն

Հռոմի քաղաքապետ Վիրջինիա Ռաջին հայց է ներկայացրել դատախազությունում Լացիո շրջանի դեմ՝ կապված մայրաքաղաքում վարազների «զանգվածային ներկայության» հետ, հաղորդում է la Repubblica-ն։ «Հենց շրջանները պետք է ապահովեն վայրի ֆաունայի հսկողությունը, այդ թվում՝ որսի համար արգելված տարածքների հսկողությունը»,-հայտարարել է Ռաջին։ Ի պատասխան՝ Լացիոյի իշխանությունը հայտնել է, որ օրենքների նորմերը, որոնք մեջբերում  է Հռոմի քաղաքապետը, փոխվել են մեկ ամիս առաջ։ Տարածքներում, որոնք չեն մտնում ագրոանտառաբուծության եւ արոտավայրերի սահմաններում, տարածքային առումով քաղաքապետարանների պարտավորությունների շրջանակում են։ Վայրի կենդանիները, առաջին հերթին՝ վարազները, իտալական ճանապարհներին հազարավոր ՃՏՊ-ների պատճառ են դարձել։ Նման վթարների հետեւանքով տարեկան զոհվել է 10 մարդ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր