00:00:00

Կեղծ խաղաղասիրական մղումներով և «խաղաղության դարաշրջան» խոստանալով՝ իրականում փորձ է արվում հասարակության մեջ կոտրել պայքարի ոգին. Տիգրան Աբրահամյան

02:09, 04 սեպտեմբեր 2021 Հասարակություն

Տիգրան Աբրահամյանն իր էջում գրում է. «Հետպատերազմական շրջանի ամենամեծ խնդիրներից մեկն այն է, որ մեր ժողովրդին փորձում են հոգեբանորեն ոչնչացնել։ Կեղծ խաղաղասիրական մղումներով և «խաղաղության դարաշրջան» խոստանալով իրականում փորձ է արվում և՛ զինված ուժերում, և՛ հասարակության մեջ կոտրել պայքարի ոգին։ Մեզ փորձում են համոզել, որ հայը հաղթելու շանս չուներ և չունի, մեզ փորձում են համոզել, պայքարելու իմաստ այլևս չկա՝ ամեն ինչ կորած է և որպես վերջնանպատակ հասարակությանը պատրաստում նոր զիջումների՝ համոզելով, թե առանց դրա խաղաղություն չի լինելու։ Հետընտրական ապատիան պետք է արագ հաղթահարել, փոփոխության ենթարկել պայքարի ավանդական մեթոդները և ժողովրդի հետ խոսել իր համար ընկալելի լեզվով»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր