00:00:00

Ծովագյուղ-Վարդենիս ճանապարհին BMW-ն դուրս է եկել երթեւեկելի գոտուց, հարվածել ցանկապատին. վարորդը մահացել է

22:59, 30 օգոստոս 2021 Տեսանյութեր

2021թ. օգոստոսի 29-ի՝ ժամը 16։06-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ հանգստյան գոտու մոտակայքում վթար է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում են  Քննչական կոմիտեից։ Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 15:50-ի սահմաններում, Երեւան քաղաքի 47-ամյա բնակիչը իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, գլորվելով հարվածել ճանապարհի ձախակողմյան հատվածում գտնվող բետոնե ցանկապատին, ինչի հետեւանքով վերջինիս մահացել է, իսկ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ճամբարակ ԱԿ» ՓԲԸ։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սեւանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են դիակի դատաբժշկական եւ դատաավտոտեխնիկական փորձաքննություններ։ Նախաքննությունը շարունակվում է:   https://www.youtube.com/watch?v=o62W6eIRS8w

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր