00:00:00

ԵՀՄՖ-ը կստեղծի փաստաբանների խորհուրդ՝ Սերժ Սարգսյանի և նրա մերձավորների կողմից կողոպտված գործարարների գումարները միջազգային դատարանով վերադարձնելու համար

23:50, 07 մայիս 2018 Իրավական

Օրեր առաջ Եվրոպայի հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) նախագահ դոկտոր Աշոտ Գրիգորյանը հանդես էր եկել հայտարարությամբ, ըստ որի արդարադատության միջազգային մարմիններից ստացել է առաջարկություն Հայաստանի մի շարք անհատների բանկային հաշիվներն արևմտյան երկրների և օֆշորների բանկերում սառեցնելու վերաբերյալ: Նշվել էր նաև, որ Սերժ Սարգսյանի և նրա մերձավորների կողմից կատարված ֆինասական մեքենայությունների ու խաբեությունների հետևանքով նյութական կորուստներ կրած գործարարները կարող են դիմել ԵՀՄՖ գրասենյակ՝ ներկայացնելով փաստաթղթեր, որոնց հիման վրա կալանքի տակ դրված բանկային հաշիվներում առկա դրամական միջոցներից կհատուցվեն գործարարների ֆինանսական կորուստները: Հիշյալ հայտարարությունն աննախադեպ հետաքրքրություն և արձագանք է գտել համացանցում: Սակայն հանրության ուշադրությունը ցանկանում ենք հրավիրել այն հանգամանքի վրա, որ All Armenia կայքը թարգմանել է հայտարարությունը ռուսերեն լեզվով՝ կատարելով անհարկի մեկնաբանություններ, որոնք ԵՀՄՖ նախագահ դոկտոր Աշոտ Գրիգորյանի կողմից արված հայտարարության մեջ չեն եղել: Մեջբերում ենք. «Как отмечается, самым ярким представителем близкого окружения Саргсяна является российский миллиардер Самвел Карапетян, который приобрел “Электросети Армении” путем офшорных сделок». ԵՀՄՖ գրասենյակի համար պարզ չէ, թե ինչ կապ ունի ԵՀՄՖ նախագահի հայտարարությունը Սամվել Կարապետյանի հետ՝ առավել ևս հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սամվել Կարապետյանը կոնֆլիկտային հարաբերությունների մեջ է Սերժ Սարգսյանի հետ: Ավելին, Սամվել Կարապետյանի ունեցած հարստությունը ձեռք է բերվել Ռուսաստանում իրականացված գործարարության արդյունքում: Միևնույն ժամանակ, հարկ ենք համարում նշել, որ ԵՀՄՖ-ը պատրաստվում է ստեղծել փաստաբանների խորհուրդ Երևանում և Եվրոպայում, որը կքննարկի ու իմի կբերի բոլոր կարևոր դատական գործերը, որոնք մերժվել են հայաստանյան դատարանների կողմից: Այդ դատական գործերի հիման վրա կպատրաստվի փաթեթ և այն կուղարկվի միջազգային դատարան: Միջազգային դատարանի կողմից կսառեցվեն Սերժ Սարգսյանի և նրա ընտանիքի անդամների արտասահմանյան բանկային հաշիվները, ինչպես նաև կպատրաստվի արտերկրում մեծածավալ գումարներ թաքցրած հայաստանցի քաղաքական գործիչների անվանացուցակը: ԵՀՄՖ-ը հայտարարում է, որ բոլոր գործընթացները լինելու են թափանցիկ և ժողովրդի կողմից ընդունելի: Հայտնաբերված գումարները վերադարձվելու են պետական բյուջե և ուղղվելու են արդյունաբերության վերականգնմանը ու տնտեսության թռիչքային աճին: ԵՀՄՖ մամլո քարտուղարություն Բրատիսլավա

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր