00:00:00

Ոստիկանությունը Չարբախում սպանության նոր մանրամասներ է հրապարակել. կասկածյալը սերաիլների դերասան է

23:34, 07 մայիս 2018 Իրավական

Ոստիկանությունը Չարբախում կատարված սպանության նոր մանրամասներ է հրապարակել։ Մայիսի լույս 4-ի գիշերը 00։50-ի սահմաններում Շիրակի փողոցի թիվ 58 տան դիմաց մի տղամարդ տեսնում է արնաքամվող մի երիտասարդի եւ ահազանգում Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն, նաեւ 1-03։ Ահազանգի հետքերով «Չարբախի փոս» կոչվող թաղամաս են մեկնում ոստիկանության մի շարք ստորաբաժանումների օպերատիվ խմբեր։ Մի քանի տեղից վիրավորված երիտասարդը մահացել է, ծակած-կտրած վերքեր են եղել կրծքին, գլխին եւ որովայնին։ Անմիջապես մշակվել է առանձնապես ծանր հանցագործությունը բացահայտելու միջոցառումների ծրագիր։ Ոստիկանության Շենգավիթի բաժնի եւ Չարբախի բաժանմունքի օպերատիվ խմբերը պարզել են, որ սպանված երիտասարդը Գոռ Գասպարյանն է։ 26-ամյա երիտասարդը հաշվառված է եղել Մալաթիա Սեբաստիայում։ Քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողներն էլ պարզել են կատարվածի հանգամանքները՝ թարմ հետքերով բացահայտելով հանցագործությունը։ Արյան հետքերը տարել էին Շիրակի փողոց, որտեղ տեղի էր ունեցել դեպքը։ Ավտոլվացման կետի մոտ մի քանի երիտասարդ հանդիպել են պարզաբանումների համար, սկսված վեճը հանգուցալուծվել է դանակահարությամբ։ Դանակահարություն կատարած անձը մյուսների հետ դիմել է փախուստի՝ տուժողին թողնելով անօգնական վիճակում։ Դանակահարվածը, որն, ամենայն հավանականությամբ, տեղանքին անծանոթ է եղել, աստիճաններով իջել է «Չարբախի փոս» կոչվող թաղամաս։ Դեպքից ժամեր անց ոստիկանության ՔՀԳ-ում տեղեկություններ են ստացվել դանակահարությունը կատարած անձի ինքնության վերաբերյալ։ Լույսը դեռ չբացված նրան հայտնաբերել ու բերման են ենթարկել ոստիկանության Չարբախի բաժանմունք։ Աշտարակում ապրող, բայց Երեւանում հաշվառված 23-ամյա Ռազմիկին ոստիկանները հայտնաբերել են Խանջյան-Թումանյան փողոցների խաչմերուկում, ապա նրան ներկայացրել են դեպքի նախաքննությունն իրականացնող Շենգավիթի քննչական բաժին, որտեղ նա որպես կասկածյալ ձերբակալել են։ Նշանակվել է փորձաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ եւ քննչական գործողություններ դեպքի բոլոր հանգամանքներն ու վեճի մյուս մասնակիցների ինքնությունը պարզելու, նրանց եւ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու նպատակով։ Նշենք, որ Գոռ Գասպարյանը ոստիկաններին հայտնել է, որ սերիալների դերասան է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր