00:00:00

ՀՀ մուտք գործելիս մինչև 6 տարեկան երեխաները ՊՇՌ թեստ, պատվաստման սերտիֆիկատ չեն ներկայացնի

18:41, 27 օգոստոս 2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն իրազեկում է. «Փոփոխության է կատարվել կարանտին հայտարարելու վերաբերյալ ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 11-ի 1514-Ն որոշման մեջ։ Այսուհետ՝ ՀՀ մուտք գործելիս ՊՇՌ հետազոտության կամ պատվաստման սերտիֆիկատ ներկայացնելուց ազատվում են մինչև 6 տարեկան երեխաները: Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Փոփոխությունների մանրամասները՝ այստեղ»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր