00:00:00

Խաչատուրյանը հուդայա-քրիստոնեական միության պատվիրակության հետ է հանդիպել

19:45, 16 սեպտեմբեր 2026 Քաղաքականություն

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Save Armenia» հուդայա-քրիստոնեական միության պատվիրակությանը։

Նախագահը կարևորել է նման այցելությունները՝ որպես հայ և ամերիկյան ժողովուրդների միջև բարեկամության և արժեքային երկխոսության խորացման հնարավորություն՝ ընդգծելով քրիստոնեական արժեքների դերը հայ ժողովրդի ինքնության պահպանման գործում։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային և համաշխարհային մարտահրավերներին, խաղաղության, հանրային համերաշխության և համամարդկային արժեքների ամրապնդմանը, ինչպես նաև Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին և Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների զարգացմանը։

Կարևորվել է նաև ամերիկյան գործընկերների շարունակական հետաքրքրվածությունն ու աջակցությունը Հայաստանին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր